Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ովքե՞ր են ԱԺ-ում վայելում մամուլի «պահանջարկը»

Ովքե՞ր են ԱԺ-ում վայելում մամուլի «պահանջարկը»
10.11.2015 | 00:31

Ազգային ժողովի պատմության կերտման գործում լուրջ ներդրում ունի նաև հայաստանյան մամուլը: Ամեն օր խորհրդարանի գործունեությանն առնչվող թերթերի յուրաքանչյուր տողն անգամ «արխիվացվում» է` սերունդներին փոխանցելով քաղաքական կարևորագույն այս ամբիոնի «նիստուկացը», խոսքն ու գործը: Այս պատասխանատու գործը ստանձնել է խորհրդարանի «աշխատունակ» բաժիններից մեկը` գրադարանը:
Յուրաքանչյուր տարվա ավարտին ամփոփագիր է պատրաստվում, որտեղ թվային տվյալներով հանգամանորեն ներկայացվում է, թե խորհրդարանի անցուդարձին թերթերից յուրաքանչյուրը որքան է անդրադարձել և ում է կարևորել: Այսինքն, մասնագիտական ծրագրով ստեղծվել է էլեկտրոնային քարտադարան:
2014-ի պատկերը ներկայացնելուց առաջ փաստենք, որ քարտարանը համալրվել է 5166 գրառումով, որից 5011-ը վերլուծական հոդվածներ են: 2015-ի հունվարի 1-ի դրությամբ քարտարանն ընդգրկում է 47756 գրառում, որից 41553-ը վերլուծական նկարագրություններ են, ԱԺ-ի գործունեությունը լուսաբանող տեղեկատվություն: Այժմ` ըստ «ոլորտների»: Նախորդ տարի թերթերն առավել կարևորել են ԱԺ ղեկավարության և պատգամավորների հետ հարցազրույցները (906 հրապարակում), ընդ որում` ԱԺ նախագահը մամուլի էջերում հայտնվել է 741 անգամ, փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` 254, իսկ Հերմինե Նաղդալյանը` 141: Հիմնական նիստերը, հետաքրքրություն ներկայացնելու առումով, երկրորդ տեղում են` 772 հրապարակում: Մամուլում զետեղվել են նաև ԱԺ աշխատակազմին առնչվող նյութեր (66), խորհրդարանական ճեպազրույցներ (56), ԱԺ-կառավարություն հարցուպատասխան (51), խորհրդարանական լսումներ (37):
Հովիկ Աբրահամյանի` ԱԺ նախագահ եղած տարիների «նորամուծությունները»` բաց դասը և երիտասարդական խորհրդարանը, թերթերն ամենաքիչն են ուշադրության արժանացրել (համապատասխանաբար` 22 և 5 հրապարակում):
ԱԺ մշտական հանձնաժողովներից ուշադրության կենտրոնում են եղել արտաքին հարաբերությունների (55), տնտեսական (43), պետաիրավական (40) հանձնաժողովները: Հավասար լուսաբանմամբ նրանց հաջորդում են գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովները (28): ՈՒշագրավ է, որ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովին մամուլը մեկ տարում անդրադարձել է ընդամենը 23 անգամ: Մոռացության է մատնվել տեղական ինքնակառավարման հանձնաժողովը ¥2 հրապարակում¤: Քիչ ավելի բարվոք վիճակում է եվրոպական ինտեգրման հանձնաժողովը` 7 անդրադարձ: Չնայած Հայաստանում ամենասուր խնդիրները սոցիալական, մարդու իրավունքների և հանրային հարցերի ոլորտներում են, բայց այդ հանձնաժողովների գործունեությունն էլ առանձնապես չի արտացոլվել մամուլի էջերում (հավասարապես 16 անդրադարձ): Առողջապահության, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովների գործունեությունն էլ չի «փայլել» (համապատասխանաբար` 9 և 11 անդրադարձ):
Հայաստանյան պատվիրակություններին առնչվող նյութերով առաջին հորիզոնականում է ԵԽԽՎ-ն (75), այնուհետև ՆԱՏՕ-ն (20) և Եվրանեսթը (9):
Չնայած եվրոպական ինտեգրման հանձնաժողովին մամուլը շատ քիչ է անդրադարձել, սակայն նրա ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ցուցակում առաջատարն է (191), նրան հաջորդում են Հովհաննես Սահակյանը (139), Ստեփան Մարգարյանը (122), Վարդան Այվազյանը (114): Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը զիջում են իրենց գործընկերներին (87 և 80 անդրադարձ): Ցուցակը շարունակում են Հակոբ Հակոբյանը (71), Գագիկ Մինասյանը (65), Կորյուն Նահապետյանը 61): Հանձնաժողովի նախագահներից ամենաքիչը հիշվել են Էլինար Վարդանյանը (33), Մարտուն Գրիգորյանը (25) և Արա Բաբլոյանը (6):
Թերթերը սովորաբար քաղաքական ուժերի դիրքորոշումը փորձում են պարզել ԱԺ խմբակցությունների ղեկավարներից: Հաջորդ «անվանակարգը» հուշում է, թե նախորդ տարի որ խմբակցության ղեկավարն է առավել մեծ «պահանջարկ» վայելել: Այս «դափնին» ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանինն է (314), նրան հաջորդում է Ռուբիկ Հակոբյանը (249), ով այսօր այլևս այդ «պաշտոնը» չի զբաղեցնում: Այս անվանակարգում ընդդիմադիրները գերազանցում են խորհրդարանական մեծամասնությանը` ՀՀԿ-ին: Վահրամ Բաղդասարյանը մամուլի էջերում հայտնվել է 189 անգամ, նրան հաջորդում են Արմեն Ռուստամյանը (158) և Հեղինե Բիշարյանը (77): Խորհրդարանական գործունեության հետ «սեր» չունեցող Գագիկ Ծառուկյանը 47 հրապարակմամբ վերջին սանդղակում է:
Խմբակցությունների գործունեությունը, որպես այդպիսին, շատ էլ ուշագրավ չի եղել մամուլի համար: Ամենաշատ անդրադարձ եղել է ԲՀԿ-ին (20), ՀՀԿ-ին (15) և ՀԱԿ-ին (12), որոնց հաջորդում են ՀՅԴ-ն (11) և ՕԵԿ-ը (9): Ամենաքիչը «Ժառանգություն» է «տպավորել»` 7 անդրադարձ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ